ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ելենա Լևոնի Երզնկյան
Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
2012 թ-ից բանասիրական գիտությունների դոկտոր (Երևանի պետական համալսարան)
2008 թ-ից պրոֆեսոր
1982 թ-ից դոցենտ
1979 թ-ից բանասիրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ)
1975 - 1979 թթ. Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրա (ներկայիս Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)
1970 - 1975 թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժին
1968 - 1972 թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (դաշնամուր)
1960 - 1970 թթ. Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջն. դպրոց

Մասնագիտական գործունեություն
1993 թ-ից մինչև այժմ ԵՊՀ անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
1982 - 1993 թթ. ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ
1979 - 1982 թթ. ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս
2012 թ.-ից «Կրթական որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող փորձագիտական գնահատման աշխատանքներին որպես Մասնագիտական կրթության ՈԱԱԿ-ի փորձագետ:
2009 - 2010 թթ. «Հայաստանի դասագրքեր» հիմնադրամի կողմից կազմակերպված դպրոցական դասագրքերի մրցույթի անգլերենի հանձնաժողովի նախագահ
2006 - 2007 թթ. PELTS ծրագրի շրջանակներում նոր տիպի թեստերի գնահատողների վերապատրաստում
2004 - 2009 թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի շրջանակներում մի շարք ենթածրագրերի ղեկավար` անգլերենի ավարտական և ընդունելության թեստերի, անգլերենի չափորոշիչների, առարկայական նոր ծրագրերի և գնահատման համակարգի, ավագ դպրոցի չափորոշիչերի և նոր կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստում
2002 - 2008 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Բրիտանական խորհրդի PELTS (Project for English Language Testing in Schools (Անգլերենի թեստավորումը դպրոցում)) համատեղ ծրագրի ղեկավար
1999, 2000 - Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դասագրքեր - 1999» և «Հայաստանի դասագրքեր - 2000» և «Հայաստանի դասագրքեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջնակարգ դպրոցների համար դասագրքերի մրցույթի անգլերենի հանձնաժողովի նախագահ
1992, 2000, 2009 - «Անգլերեն լեզու» (բանավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ
1992, 1999, 2001, 2003 - «Անգլերեն լեզու» (գրավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ

Դասավանդվող դասընթացներ և հետազոտական աշխատանք
Ակադեմիական անգլերեն. տեսություն և պրակտիկա, բառագիտություն, իմաստաբանություն, իմաստագործաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, զուգադրական լեզվաբանություն, բառարանագրություն, գիտելիքի գնահատում և թեստավորում, օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

Անդամակցություն
1991 թ-ից մինչև այժմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Խորհրդի անդամ
1996 - 2004 թթ. ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» մասնագիտական խորհրդի անդամ
1999 թ-ից մինչև այժմ ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական միավորման առարկայական հանձնաժողովի անդամ
2000 - 2012 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Խորհրդի անդամ
2004 թ-ից մինչև այժմ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար
2006 - 2011 թթ. ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ

Այլ մասնագիտական գործունեություն
2007 թ-ից ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «Օտար լեզուները Հայաստանում» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր
2004 թ-ից Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
1995 թ-ից «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1982 - 1991 թթ. ՀՍՍՀ Բարձրագույն կրթության նախարարության օտար լեզուների գիտամեթոդական խորհրդի գիտքարտուղար
1982 - 1991 թթ. «Օտար լեզուներ: Արտասահմանյան գրականություն» գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուի գլխավոր խմբագիր

Պետբյուջեից ֆինանսավորվող նախագծերի գիտական ղեկավար
2005 - 2007 թթ. «Հայերենից լեզվական տրանսֆերի (փոխանցման) առանձնահատկությունները անգլերեն լեզվի լսարանում (նախաբուհական և բուհական մակարդակներում)»:
2008 - 2010 թթ. «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում»

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
ՀՀ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Թուրքիա, Ֆրանսիա, Դանիա, Իտալիա, Սլովակիա

Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

yerznkyan@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը