ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Եվա Բենոյի Դալյան
Կրթություն
1971 թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Գիտական աստիճան
Ֆիզմաթ. գիտ. թեկմածու (03.00.02 - Կենսաֆիզիկա) - «ԴՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունները փոխանցումային շարքի երկվալենտ մետաղական իոնների հետ փոխազդեցության ժամանակ և ալկալյական միջավայրում», 1987 թ., Թբիլիսիի Ֆիզիկայի ինստիտուտ:
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր (01.04.14- Մոլեկուլային ֆիզիկա) - «Կառուցվածքագոյացումը ԴՆԹ-լիգանդ կոմպլեքսներում: Դարձելի և ոչ դարձելի կապակցումներ», 2003 թ., ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ:

Աշխատանքային փորձ
2006 թ-ից ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ
1994 - 2005 թթ. Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ.
2003, 2004 թթ. Հետազոտող Տորոնտոյի համալսարանում (Կանադա) NATO LST.CLG.979777 դրամաշնորհի շրջանակներում
1998 թ. Հրավիրված հետազոտող Ֆլորենցիայի համալսարանում,Իտալիա
1987 - 1994 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1975 - 1987 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
1971 - 1975 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ

Կարդացվող դասընթացներ
Մոլեկուլային ֆիզիկա - ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների բակալավրիատի 1 կուրսի ուսանողներին, Կենսաֆիզիկայի ներածություն - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի 3 կուրսի ուսանողներին, Սպիտակուցների և նուկլեինաթթուների ֆիզիկա - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1 կուրսի ուսանողներին

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
ԴՆԹ-ի ջերմակայունության և կորֆորմացիայի հետազոտությունը տարբեր միջավայրերում (թթվային և ալկալյական միջավայրերում, միավալենտ և երկվալենտ մետաղական իոնների առկայության դեպքում): ԴՆԹ-ի հետ հակաուռուցքային (cis-պլատին) և պոտենցիալ հակաուռուցքային (Pt- և Ru- պարունակող կոմպլեքսներ, պորֆիրիններ և մետաղապորֆիրիններ):

Մասնակցությունը դրամաշնորհների
1994 թ. RYX000 from International Science Foundation
1998 - 1999 թթ. CRDF #AB1-963/ NFSAT #ACB-014-98
1999 - 2000 թթ. ISTC #A-301.1
2000 - 2001 թթ. CRDF #AB2-2006
2002 - 2004 թթ. NFSAT #MB 078/CRDF #12027
2002 - 2006 թթ. ISTC A-773
2002 - 2007 թթ. ISTC #A-301.2
2003 - 2004 թթ. NATO LST.CLG.979777
2011 - 2013 թթ. Հայ-բելառուսական գրանտ «11РБ-017»
2013-2015 - ՀՀ ԳՊԿ թեմատիկ դրամաշնորհ #13-1F094

Մասնագիտական անդամակցություն( ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
ՀՀ ԲՈՀ-ի 051-“Կենսաֆիզիկա“ մասնագիտացված խորհրդի անդամ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

yeva@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը