ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Յուլիա Յուրիի Անտոնյան
Կրթություն
1997 - 2001 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության բաժնի ասպիրանտուրայում /հեռակա/
1990 - 1995 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (2007)
Գիտական թեմա` Մոգական հեքիմությունը և գուշակությունը Հայաստանում

Աշխատանքային փորձ
2008 թ-ից այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն, ասիստենտ
2006 - 2007 թթ. Ջինիշյան հիմնադրամի ծրագրերի գրահատման փորձագետ (պայմանագրային կարգով)
1997 - 2005 թթ. Եվրասիա Հիմնադրամ, հասարակական ոլորտում ծրագրերի համակարգիչ:
2011 թ-ից Եվրոպական Մշակույթի համեմատական հետազոտությունների ԻՆստիտուտի Մշակութային Կոմպենդիում ծրագրի ազգային փորձագետ (պայմանագրային կարգով):

Կարդացվող դասընթացներ
Մշակութային մարդաբանություն (բակալավրիատ, մշակութաբանության բաժանմունք)
Վերածննդի ու Նոր դարի Եվրոպայի մշակույթի պատմություն (բակալավրիատ, մշակութաբանության բաժանմունք)
Կրոնը մշակութային համակարգում (մագիստրատուրա, մշակութաբանության բաժանմունք)
Մշակութաբանություն (բակալավրիատ, կամընտրական առարկա այլ ֆակուլտետներում)
Մշակույթի տեսություն (բակալավրիատ, միջմշակութային հաղորդակցման բաժին, ռուսական բանասիրության ֆակուլտետ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կրոնի մարդաբանություն (ժամանակակից կրոնական գործընթացներ և շարժումներ, վերնակուլյար կրոնականություն, կրոնը սոցիալական գործընթացներում), վերնախավի մարդաբանություն, պատմական մարդաբանություն:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Դրամաշնորհներ
Ստացել է հետազոտական դրամաշնորհներ Բյոլլ Հիմնադրամից (անհատական), Կարնեգի-Եվրասիա Հիմնադրամից (CRRC, անհատական), Swiss Secretariat for Research and Education (միջազգային ծրագրի շրջանակներում):
Ստացել է որակավորման բարձրացման համար դրամաշնորհներ՝ John Smith Fellowship (2003), Բերքլի համալսարանի (ԱՄՆ) դասընթացների զարգացման ծրագիր (2010), Սորոս Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հարվարդ և Oրխուս համալսարանների կազմակերպմամբ կրոնի մարդաբանության ոլորտում հետազոտական և դասավանդման հմտությունների բարձրացման ծրագիր (RESET 2010 - 2013):
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը