ԶԱՊԵԼ ՄԿՐՏՉԻ ԵՍԱՅԱՆ
Գրող, հրապարակախոս, գրականագետ
Ծնվել է 1878թ. փետրվարի 5-ին Կ. Պոլսի Սկյոլտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ս. Խաչ վարժարանում: 1895р. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:
1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:
Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է հայտարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ոգբերգության առիթով:
Զ. Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստւսնի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին:
Զ. Եսայանի լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթեոս ազատագրված» (Մարսել, 1927), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990) գործերը:
1933թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:
Զ. Եսայանը 1930-ականների գրական կյանքի եռանդուն ու ազնիվ մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա.Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: Ստոր մատնությունների զոհ դարձավ, բանտարկվեց ու աքսորվեց, կրեց անլուր տառապանքներ ...
Զ. Եսայանի գործունեությունն ընդհատվեց 1937թ., կյանքը՝ ավելի ուշ՝ 1943-ին Բաքվի բանտում:
ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայանի մահավճիռը, 1957թ. հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ: