ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ժենյա Անդրանիկի Քալանթարյան
Կրթություն
1959 - 1964 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող
1964 - 1968 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճան
Թեկնածուական թեմա - «Սովետահայ արձակը 1930-ական թթ.», 1968, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում գործող գրականագիտության մասնագիտական խորհուրդ
Դոկտորական թեմա - «Հայ գրականագիտության պատմություն», 1987, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում գործող գրականագիտության մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
1969 - 1981 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի սովետահայ գրականության ամբիոնի դասախոս
1981 - 1990 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ
1990 - 2007 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր
2007 թ-ից ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Խորհրդահայ գրականության պատմություն, Հայ գրական քննադատության պատմություն, 20-րդ դարասկզբի գրական հոսանքները, Գրական քննադատության տեսություն և մեթոդաբանություն, Հայ նորագույն գրականության պարբերացման խնդիրներ, Արվեստի տեսակների դասակարգման ձևերն ու մեթոդները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ գրականություն, Գրական քննադատություն

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն (բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության գծով մասնագիտական խորհրդի նախագահն է, ինչպես նաև Հայաստանի գրողների միության անդամ

Պարգևներ
2002 թ-ին ստացել է Հայաստանի գրողների միության սահմանած տարվա լավագույն քննադատ մրցանակը
2004 թ-ին պարգևատրվել է գիտության և կրթության նախարարության պատվոգրով
2009 թ-ին ստացել է ՀՀ Վարչապետի մեդալ
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը