ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արամ Ազատի Սահարյան
Կրթություն
1977 - 1982 թ. Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ

Գիտական աստիճան
թեկնածուական՝ «Մակրոսկոպիկ մարմինների Էլեկտրամագնիսական վակուումային երևույթները», 1983 - 1987 թթ. Երևանի պետական համալսարան
դոկտորական՝ «Սկալյար-թենզորական գրավիտացիայի ու լարային էֆեկտիվ կոսմոլոգիայի որոշ հարցեր», 2001 թ. Երևանի պետական համալսարան

Աշխատանքային փորձ
1992 - 1996 թթ. ասիստենտ, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1982 - 1986 թթ. ասպիրանտ, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1996 - 2008 թթ. դոցենտ, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1987 թ-ից այժմ ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
2003 թ-ից այժմ ռեգուլյար աշխատակից, Աբդուս Սալամի անվան Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, Տրիեստ, Իտալիա
2007 թ. հրավիրված պրոֆեսոր, ֆիզիկայի ֆակուլտետ, Պարաիբայի ֆեդերալ համալսարան, Ժուան Պեսսոա, Պարաիբա, Բրազիլիա
2008 թ-ից այժմ պրոֆեսոր, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ

Կարդացվող դասընթացներ
Դասական մեխանիկա
Դաշտի տեսություն
Քվանտային մեխանիկա
Վիճակագրական ֆիզիկա և թերմոդինամիկա
Վեկտորական և թենզորական անալիզ
Ֆիզիկական կոսմոլոգիա
Վաղ Տիեզերքի կոսմոլոգիա
Դինամիկ համակարգերի որակական վերլուծություն
Կազիմիրի էֆեկտը
Գրավիտացիայի տեսություններ և դրանց աստղաֆիզիկական ու կոսմոլոգիական կիրառությունները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գրավիտացիայի տեսություններ, կոսմոլոգիա, ռելյատիվիստական աստղաֆիզիկա,
Դաշտի քվանտային տեսությունը արտաքին ազդակների առկայությամբ,
Բարձր էներգիայի էլեկտրամագնիսական պրոցեսները անհամասեռ միջավայրերում ու ձայնային ալիքների առկայության պայմաններում
Գերխիտ երկնային մարմինների ֆիզիկա

Մասնակցությունը դրամաշնորհների
1996 - 2000 թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության շնորհ 96-855
1998 - 2000 թթ. ISTC շնորհ A100
1998 - 2000 թթ. INTAS շնորհ
2001 թ. ANSEF շնորհ PS14-00
2000 - 2004 թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության շնորհներ 0887, 1361, 119
2003 թ. DAAD շնորհ
2005 թ. ANSEF շնորհ
2005 թ. CNR-NATO շնորհ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, ԵՊՀ

Պարգևներ
1989, Գրավիտացիոն հետազոտությունների հիմնադրամի պատվոգիր, ԱՄՆ
2005, ՀՀ նախագահի մրցանակ
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը