ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Տիգրան Կիմի Բալայան
Կրթություն
1994 - 1999 թթ. Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
1999 - 2002 թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ասպիրանտուրա
2000 - 2002 թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Գիտական աստիճան
Թեկնածուական` «Ղարաբաղյան հիմնախնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991 - 1994 թթ.»:

Աշխատանքային փորձ
1997 - 2000 թթ. Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն` որպես մշտական ներկայացուցչի օգնական, հասարակայնության հետ կապերի պատասխանատու
2000 - 2002 թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն` որպես Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական
2002 - 2004 թթ. դասախոսել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
2002 - 2003 թթ. կցորդ ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում
2003 - 2004 թթ. կցորդ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնում:
2004 - 2007 թթ. երրորդ, ապա երկրորդ քարտուղար Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունում:
2007 - 2008 թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար:
2007 թ-ից դասավանդում է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
2008 - 2010 թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունների կատարող,
2010 թ-ի հունիսից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ:

Կարդացվող դասընթացներ
«Բազմակողմ դիվանագիտություն», «Միջազգային անվտանգության ժամանակակից համակարգերը»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտության պատմություն, միջազգային իրավունք, տեղեկատվական աշխատանք

Լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը