Նորություններ

Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի («Լեփսիուսհաուս») գիտական ղեկավար, պատմաբան, հայագետ Ռոլֆ Հոսֆելդի հետ ամփոփել ենք տարին՝ խոսելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում կատարված աշխատանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին:

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Scopus» գիտական ամսագրերի համակարգում հոդված հրատարակելու վերաբերյալ դասախոսություն, որը վարել է Պաղեստինի Բիրզեյթի համալսարանի պրոֆեսոր Նիդալ Սաբրին։

«Երևանյան գրքի երրորդ փառատոնի» շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանի «Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը» մենագրությանը նվիրված հանդիպում-քննարկումը:

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանը:

Հոկտեմբերի 17-ին Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն-թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու "Fürsprecher für ein bedrohtes Volk. Johannes Lepsius und die Armenier" («Վտանգված ժողովրդի դատապաշտպանը․ Յոհաննես Լեփսիուսը և հայերը») գերմանալեզու մենագրության շնորհանդեսը, որը ԵՊՀ հրատարակչության կողմից լույս է ընծայվել 2019 թ.:

Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում այսօր տեղի է ունեցել գրադարանի թիվ 501 վերանորոգված ընթերցասրահի վերաբացումը: